«ԳԱԶել»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ
Ապրիլի 18-ին, ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեոռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Տեղում պարզվել է, որ վթարի մասնակիցների մեջ կա զինվորական, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանում ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական վարչության գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական վարչության աշխատակիցները»,-հայտնում է shamshyan.com-ը։