Մեր նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքների սահմանափակումն է, այլ՝ ընդհանրապես օտարերկրյա ծրագրերի. ՀՌՀ նախագահ
«Շատ ենք կարևորում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման խիստ կանոնակարգումը»։ Այս մասին խորհրդարանում ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։
Նա նշեց, որ օերնսդրական փոփոխություններ են պետք, որոնք կբացառեն այլ պետությունների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում, բացառությամբ նրանց, որոնք հանրային բնույթ են կրում։
Հիշեցնելով երկու տարի առաջ ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակած բովանդակության հետ կապված խնդիրենրը՝ Հակոբյանն ասաց. «Մենք չեինք ունենա այդ լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, եթե ժամանակին քաղաքական կամք ունենանյինք և իրենց Հայաստանում որևէ հաճախականություն չտայինք»։
Նա տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմն է ցանկանում Հայաստանի մուլտիպլեքսում 1-2 սլոթ ունենալ, այդ թվում նաև հայտնի «Արդե» հեռուստաալիքը, որը վերջերս հեռարձակել էր Հարավային Կովկասի քարտեզն՝ առանց Հայաստանի քարտեզի։
«Մենք շատ ենք խնդրում, որ համապատասխան օերնսդրական փոփոխություններ լինեն և արգելվեն օտարերկրյա հեռուստածրագրերը, եթե նրանք մանկական, մշակութային բնույթ չեն կրում և մի պայմանով, որ՝ գոնե հայերեն թարգմանական լուսագրերով»,-հայտարարեց ՀՌՀ նախագահը և հավելեց. «Մեր նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքների սահմանափակումն է, այլ օտարերկրյա ծրագրերի խիստ սահմանափակումը»։