ՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին
Հասարակություն

«Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու»․ Թեմակալ առաջնորդի ուղերձը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես է եկել ուղերձով․

«Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր,

Խավարման այս երեկոյան մենք կանգնած ենք Քրիստոսի Խաչելության առաջ: Այնքան իրական էին Փրկչի տանջանքները և ցավերը, որ նույնիսկ ստիպված է լինում արտաբերել «Էլի’, էլի’, լամա սաբաքթանի», Աստվա՜ ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու՞ թողեցիր ինձ։ Խաչի վրա արյունաքամ լինող Փրկչի՝ սաղմոսից քաղված այս բառերը ամբողջությամբ մեզ են փոխանցում այն տագնապը, ցավը և հուսալքության սարսափը, որ մեր Տերը զգում էր իր տառապանքի վերջին ժամերին: Այո, Նա իրապես տառապում էր և ցավ էր զգում՝ ինչպես սովորական մարդ, միևնույն ժամանակ հասնում է մարդկային ցավի և տառապանքի գագաթնակետին՝ Աստծուց մոռացված լինելու զգացումին։

Մեր հայրերը Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը անվանել են Ավագ Շաբաթ, որովհետև այդ մեկ շաբաթվա օրերի մեջ խտացված է Հիսուս Քրիստոսի փրկագործությունը և աշխարհ գալու ամբողջ նպատակը, ուստի իրավամբ այդ շաբաթը անվանում են նաև Ավետարան Ավետարանի մեջ:

Հավատքով և երկյուղածությամբ հետևելով սուրբգրային պատումի ընթացքին՝ մենք էլ մտովի տեղափոխվում ենք Ավագ Շաբաթվա իրադարձությունների մեջ, որը սկսվում է մեռած Ղազարոսին կեդանություն տալով և Երուսաղեմ փառավոր ու հաղթական մուտքով: Ցնծություն, ուրախություն և մեծ սպասելիքներ ունեցող ժողովուրդը, չհասկանալով Տիրոջ գերնպատակը, որը կապված էր մարդկային ցեղի հոգեփրկությանը և մեղքի կապանքներից ձերբազատվելուն, հրեա կրոնապետերի կողմից ատելության հրահրումով և ուղորդումով, մի քանի օր հետո պահանջում է խաչը հանել Հիսուսին: Սկսվում է աստվածային նախախնամությամբ սահմանված մարդկային և աստվածային մի մեծ ողբերգություն՝ ուրացում յուրայիների կողմից, դավաճանություն աշակերտի կողմից, սուտ և անհիմն վկայություններ, անարդար դատավարություններ, Արդարի դեմ ծաղրանք ու չարչարանքներ և վերջապես Օծյալի նկատմամբ Խաչելությամբ մահվան դատավճիռ:

Ցավոք սրտի, այսօր մեր կենցաղի անբաժանելի մաս է դարձել սուտ խոսելը և սուտ վկայություն տալը, կաշառքով անմեղ մարդկանց մատնելը և պատժի ենթարկելը, հայրենիքն ու հավատը ուրանալը: Եվ ամեն անգամ, երբ մենք այս արարքներն ենք գործում, նորից ու նորից միանում ենք այն ամբոխին, որ գոռում էին.«Խաչը հանիր Դրան..»: Այս ամենը այնքան արագ էր տեղի ունենում, որ կարծես թէ մարդկային միտքը չէր հասցնում յուրացնել այն, ինչը նախատեսված էր աստվածային նախախնամությամբ:

Այսօր, երբ մեր Եկեղեցին վերապրում է Սուրբ Խաչի խորհուրդը, մենք մեր սրտերում կրում ենք մեկ այլ խաչ՝ մեր սիրելի Արցախի կորստի ցավը։ Մեր ազգի զավակները նույնպես անցնում են այդ դաժան խաչի ճանապարհը, սակայն, ի տարբերություն մեզ, մեր Տերը խաչվեց անմեղությամբ, իսկ մենք՝ որպես մեղավորներ, չգիտակցեցինք և չապաշխարեցինք: Ինչպես Տաճարի վարագույրն է պատռված երկու կեսի, այդպես էլ մեր հայրենի հողն է պատռված իր ամբողջությունից: Քրիստոսի տանջանքների նման մեր ցավը ևս շատ իրական է, մաշկի պես մեր վրա է։ Ոմանք կորցրել են տուն, ուրիշներ՝ հայր, որդի, եղբայր, իսկ միասին՝ բոլորս կորցրել ենք մի Սրբազան Հայրենիք։ Մենք էլ, հաճախ մեզ Աստծուց մոռացված համարելով, կրկնում ենք «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես ինձ թողել» Խե՞..խե՞ հինչու՞ հետե… և Մեր աղոթքները հաճախ բախվում են լռության պատին։ Բայց հենց այստեղ է, սիրելինե՛ր, որ Սուրբ Խաչը սկսում է խոսել մեզ հետ։

Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․ «Խաչված Քրիստոսը՝ Աստծու զորությունն է ու Աստծու իմաստությունը» (Ա Կորնթացիներ 1:24)։ Մարդկային իմաստով խաչը պարտություն էր, բայց Աստծու աչքով՝ այն հաղթության սկիզբն էր։ Արցախը մեր խաչն է՝ որպես ժողովուրդ, մեր սրբությունը, որ կորցրինք։ Բայց արդյո՞ք այն ամբողջովին կորավ։ Քրիստոսի խաչը նույնպես «կորուստ» թվաց աշակերտներին։ Բայց նա հարություն առավ, և այդ հարությունը բոլոր խաչերը դարձնում է նոր լույսի ակունք:

Սիրելինե՛ր, եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, եթե շարունակում ենք աղոթել սրտանց ու ապրել քրիստոնեական սիրո մեջ՝ իբրև ազգ, ապա համոզված եղեք, որ Արցախը չի մեռնելու։ Արդյո՞ք Քրիստոս մնաց գերեզմանում։ Եվ այս խավարային լռության մեջ կարծես թե Քրիստոս հավաքում է իր վերջին մարդկային ուժերը և արդեն դիմում է մեզ. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»:

Թող մեր Տիրոջ Խաչից ճառագող լույսը զորացնի ամենքիս՝ հաղթահարելու մեր մեղքերն ու վախերը և հույսով լցված դիմավորելու Հրաշափառ Հարությունը»: