Անձրեւային օրերի քանակով ռեկորդ է գրանցվելՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԹրամփը դժգոհել է Fox News-ից․ «Նրանք կրկին ու կրկին ամբողջությամբ բացասական նարատիվն են կրկնում»Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)
Հասարակություն

Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում

Ավագ շաբաթ, Ճրագալույց

Խավարը կկորչի, մարդիկ եկեղեցուց վերցրած ճրագների միջոցով իրենց ընտանիքներ կհասցնեն Տիրոջ լույսը, հույսն ու սերը: Լույսը մեզ կհիշեցնի, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը. մահը պարտված է:

«Քրիստոս վկայեց, որ Ինքն է լույսը, կյանքը, ճանապարհը, ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում: Մեր կյանքն ուղղենք դեպի լույսը»,- հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:

Տիրոջ չարչարանքների շաբաթի եզրափակումն ու հաղթանակը

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը, հիշատակվում է Տիրոջ թաղումն ու հանգիստը գերեզմանում: Ավետարանում գրված է, որ Հովսեփ անունով մի մարդ, որը աշակերտել էր Հիսուսին, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը։ Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից:

«Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթեոս 27:59-61):

Գերեզմանի մուտքը փակվում է մի մեծ քարով: Ըստ Եկեղեցու ավանդության՝ Քրիստոսը քանդում է մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը և բացում հանգստյան տունը՝ դրախտը:

Ճրագալույցի Պատարագի արարողությամբ եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը: Ավարտին՝ պատարագիչ քահանան սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ իջնում է Խորանից ու կատարվում է նախատոնակի արարողություն: Հանդիսապետ հոգևորականը հնչեցնում է կենսատու ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Հնչում է պատասխանը. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

«Գիշերվա մեջ լույս է ծագում՝ Քրիստոսի Հարության լույսը: Տերը խավար թվացող գիշերվա մեջ Իր լույսն է ծագեցնում, և դա խնդություն ու օրհնություն է բոլոր մարդկանց համար, Քրիստոս Աստծո հաղթանակն է ամբողջ խավար աշխարհի հանդեպ: Սատանայի մտածումները կործանվում են, երկնային հրեշտակները ավետիսներ են բերում մարդկանց: Հարությունը՝ հաղթանակն է մահվան հանդեպ»,- նշում է Տեր Շահեն:

Հոգևորականը հիշեցնում է. «Մահը կուլ գնաց հաղթանակին (Ես. 25.8)։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը (Ովս. 13.14)»։

Երբ տրվում է Քրիստոսի Հարության ավետիսը, ավարտվում է Մեծ Պահքը: Ներկաները եկեղեցու Սուրբ Խորանի մոմից վառում եմ ճրագները, որպեսզի Քրիստոսի լույսով լուսավորեն իրենց շուրջբոլորը: