Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Ակնայի շրջանը
Ադրբեջանն անտունների հերթական խմբերն է ուղարկել բնակվելու օկուպացված Ակնայի և Իվանյանի գյուղերը:
Ինչպես հայտնում է Report-ը, հանրապետության տարբեր մարզերի հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսակառույց ու վարչական շենքերում ժամանակավորապես տեղավորված ընտանիքները ապրիլի 21-ին մեկնել են օկուպացված Արցախ:
Այս փուլում 34 ընտանիք (141 մարդ) ուղարկվել է Ակնա, իսկ 21 ընտանիք (83 մարդ) Իվանյան:
Նշենք, որ վերջին երեք ամիսներին Ադրբեջանն ակտիվորեն բնակեցնում է Ակնայի շրջանը: