Անցած մեկ օրում գրանցվել է 46 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել վնասվածքներ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բ ացահայտել են 351 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 8 դեպք,
▪️ավազակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու խարդախության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։
Անցած մեկ օրում գրանցված 46 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։