Իրեն բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ. Ռուբեն Մելիքյանը դիմել է Սարգիս Պետրոսյանի ընկերներին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է դատավոր Սարգիս Պետրոսյանի պահվածքին: Վերջինս դատական նիստից դուրս էր հավիրելլրագրողին:
Մելիքյանը մասնավորապես գրել է.
«Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին։ Վստահ եմ՝ ինձ ընթերցողների թվում նրա ընկերներից կամ մտերիմներց մարդիկ կլինեն։
Հարգելինե՛ր, ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. դա ակնհայտ է «Մարտի 1»-ի տարօրինակ գործով ուղիղ հեռարձակումներից։ Ընդ որում, դրանք գնալով խորանում են. այսօրվա նրա պահվածքը նորմալության սահմանագծից հեռու էր արդեն կիլոմետրով։ Իմ տպավորությամբ՝ ձեր ընկերն ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց ստանձնել է իր ուժերից շատ ավելի ծանր գործառույթ։ Ու քանի որ ինքն էլ է հասկանում, որ չի կարողանում իր գործը նորմալ անել, դրանից ավելի է ընկճվում ու է՛լ ավելի լուրջ ձախողումների է ենթարկվում։
Մի բան արեք։ Ընկերը ա՛յ էսպիսի նեղ օրվա համար է։ Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ։ Հո զոռով չի։
Շնորհակալություն»: