Կամո Վարդանյանը շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից․ Աբրահամյան
Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։