«Պարոն Մանուկյան, հաջորդ անգամ ցնցեք մեզ՝ մի խելացի բան ասեք»․ Հայկ Կոնջորյան
Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որ գա ու ելույթ ունենա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։
«Ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է, դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք, որ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք»,- նշեց Կոնջորյանը։
Նա ասաց, թե ամեն ելույթից հետո Գեղամ Մանուկյանը դուրս է գալիս ծխելու։
«Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում»,- ասաց ՔՊ-ականը։
Ըստ Կոնջորյանի՝ թյուրիմացաբար, երևի, Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է մտել երիտթուրքերի հետ։
«Թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտաք ՀՀԿ-ի հետ, հետո դուրս եկաք ու էլի թյուրիմացաբար հետ մտաք, ամեն ինչ թյուրիմացաբա՞ր է եղել»,- նշեց նա։
Կոնջորյանը Գեղամ Մանուկյանին կոչ արեց․ «Պարոն Մանուկայն, հաջորդ անգամ ցնցեք մեզ՝ մի խելացի բան ասեք»։