ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը
Քաղաքացիները 2025-ին և 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1-ը:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ ստանալով 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներ:
Ավելի վաղ օրենքով հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել մայիսի 1-ը:
Նախագծով սահմանվել է նաև հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետը: Քաղաքացիները հայտարագրեր ներկայացնել կարող են մարտի 2-ից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կիսատ-պռատ լուծում է տրվում, համակարգը պատրաստ չէ և որ նոյեմբերին մեծ խնդիրներ են լինելու:
Նա հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։