Հայաստանը 49 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կփոխանցի Սիրիային
Հայաստանը 49 միլիոն դրամի մարդասիրական օգնություն կփոխանցի Սիրիայի բնակչությանը, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման ընդունումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։
Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։