Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի էՀայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ ՇվիդկոյԱրցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերովՔննարկվել են մաքսային ոլորտի օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախագծերԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր
Հասարակություն

Այս ամենը` գենդեր, կրիմինալ, վարկային զղջում, մանկական հայհոյանքներ, ասֆալտ, լեսբիների կարգավիճակներ՝ մի նպատակի են ծառայում. լրացնել հանրային օրակարգը, զբաղեցնել լրահոսը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.
«Տևական ժամանակ կառավարության նիստերին չէի անդրադառնում (չնայած անկեղծ ասեմ՝ բոլորը նայել եմ), բայց այսօրվա նիստը որոշ «զգայուն թելերով» ստիպեց բարձրացնել այդ լռությունը։ Նիստը տևեց ուղիղ 103 րոպե։ Օրակարգում 46 հարցից ընդամենը 3-ը զեկուցման ենթակա էր՝ մնացածը անցան լուռ, մեխանիկորեն։ Բայց հետաքրքիրն օրակարգը չէր, այլ՝ բուն ենթատեքստերը։

Արդեն բավական երկար ժամանակ է՝ Նիկոլի խոսքում նկատվում են նախընտրական շարժերի տարրեր։ Ասֆալտի հաշվարկները՝ սանտիմետր առ սանտիմետր, հայտնի «ասֆալտ-սուբսիդիայի» շրջանակներում, օրական հնչում են՝ որպես ընտրարշավի մասնիկ։ Այսօր այդ շարքին ավելացավ մեկ ուրիշ քայլ՝ ժամկետանց վարկերի ներումը սոցիալապես խոցելի քաղաքացիների համար։ Մինչև 1 մլն դրամի սնանկ վարկերը մարելու է պետությունը։ Սոցիալական աջակցություն՞։ Իհարկե՝ ո՛չ։ Սա բացահայտ փորձ է՝ սոցիալական խավերը ընտրակաշառքի հոտով փաթաթելու շուրջ։ Թերևս իշխանությունն այսօր գտել է «լեգիտիմ կաշառքի» ամենաարդյունավետ եղանակը՝ պետական ֆինանսավորմամբ բարեգործ խաղալու ձևաչափը։

Բայց ամենաբացահայտ շեղող թեման էր՝ կանանց և տղամարդկանց «գենդերային հավասարության» օրինագծի շուրջ 68 րոպեանոց քննարկումը։ Բուն հարցի վերաբերյալ բավականին հակասական մտքեր հնչեցին՝ Միրզոյան Արոն նեղվում էր, որ կանանց նեղում են, Պապոյան Գևորը՝ հակառակն էր պնդում, իսկ այս ամենի ֆոնին լսեցինք Նիկոլի սովորական խոսքը՝ սկսած տղաների դաստիարակությունից, մինչև մանկահասակ երեխաների բերանով հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Բառացի մեջբերում եմ՝ «հյուր են գալիս տուն, երեխային ասում են՝ արի հլը, ասա տատիկին ի՞նչ ես ասել»։ Սա ոչ միայն անլուրջ է, այլ նաև բացահայտ նյարդային փորձ՝ կեղծ օրակարգ ստեղծելու միջոցով խուսափել իրական խնդիրներից։

Հետո հնչեց դատարկ բողոք քրեական ենթամշակույթից՝ առանց մի լուծում առաջարկելու՝ ըստ որի «քրեական ենթամշակույթը թուլացնում է տղամարդկանց, ոչ թե ուժեղացնում»։ Ընթացքում, խորհրդակցական ձայնի իրավունքով, նիստին ներկա Սրբուհին հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնություն են մշակում՝ «համասեռամոլների իրավունքների պաշտպանության» համար, որպեսզի նրանք «ավելի ընդգրկված լինեն հանրության մեջ»։

Այս ամենը միասին՝ գենդեր, կրիմինալ, վարկային զղջում, մանկական հայհոյանքներ, ասֆալտ, լեսբիների կարգավիճակներ՝ մի նպատակի են ծառայում. լրացնել հանրային օրակարգը, ապահովել վերնագրեր, զբաղեցնել լրահոսը։ Ասելիք չունենալը փորձում են թաքցնել թեմաների գերաճի տակ։ Բայց իրականում անելիք չունենալու փաստը թափանցիկ է, իսկ այդ վակուումը միայն խորը ճգնաժամ է ծնում»։