Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, գրում են լրատվամիջոցները՝ նշելով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Հիշեցնենք՝ Շենգավիթի թաղապետարանից ձերբակալված մյուս աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին ԱԱԾ-ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում և երկու աշխատակցի ձերբակալել։