Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցել
Տնտեսություն

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք շատ հարկային մուտքերը, ապա կկործանենք տնտեսությունը

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։

«Մեկ-մեկ տարբեր պաշտոնյաներից լսում եմ էս ոճի արտահայտություններ՝ «10%-ով ավելացնենք հարկերը, հարկային մուտքերը կավելանան 10%-ով, ասենք՝ 5 միլիարդ դրամ»։ Իրականում սա մաթեմատիկա չի, այլ տնտեսություն է, իսկ տնտեսության մեջ ամեն ինչ էսքան պարզ չի։ Օրինակ՝ դու կարող ես իջեցնել հարկերն ու հարկային մուտքերն ավելանան, կամ ավելացնես հարկերն ու հարկային մուտքերը պակասեն։

Այդ պատճառով տնտեսությունում հաշվարկներ անելիս պետք չէ մաթեմատիկորեն հաշվել, անհրաժեշտ է հասկանալ քայլերի տնտեսական էֆեկտը։

Օրինակ՝

Իռլանդիա – կորպորատիվ հարկի կտրուկ նվազեցում։ 1990-ականներին Իռլանդիան իջեցրեց կորպորատիվ շահութահարկը մինչև 12.5%։

Արդյունքում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական և դեղագործական ընկերությունները սկսեցին գրասենյակներ բացել (Apple, Google, Pfizer…), գործազրկությունը կրճատվեց երկնիշ տոկոսներից մինչև 5%։

Հարկային մուտքերը ավելացան անգամ իջեցված հարկի պայմաններում, քանի որ տնտեսական բազան (տնտեսության չափը) աճեց։

Էստոնիա – շահույթի հարկ չկա, եթե այն չի հանվում բիզնեսից։ Շահույթի հարկ գանձվում է միայն շահույթի բաշխման պահին (օրինակ՝ դիվիդենտ), այլ ոչ թե շահույթի ձևավորման պահին։

Արդյունքում բիզնեսները սկսեցին վերաներդնել շահույթը երկրի ներսում՝ ընդլայնում, նոր աշխատատեղեր։ Ներդրումային ակտիվությունը մեծացավ։ Հարկային մուտքերը բարձրացան՝ չնայած հարկի ժամանակային հետաձգմանը։

ԱՄԷ (Դուբայ) – ազատ տնտեսական գոտիներ։

Դուբայում ստեղծվեցին բազմաթիվ ազատ տնտեսական գոտիներ, որտեղ հարկեր չկան կամ շատ ցածր են՝ կախված ոլորտից (արտահանում, նորարարություն, թվային ծառայություններ)։

Բազմազգ ընկերությունների ներգրավում, գլոբալ ներդրումային կենտրոն դառնալը, զարգացող ծառայություններ, ֆինանսներ, զբոսաշրջություն, հարկային բազայի՝ այլ ուղղություններից եկամուտների բազմապատկում։

Դուբայը դասական օրինակ է՝ «նվազ հարկ, մեծ շրջանառություն, ընդհանուր ավելի շատ եկամուտ» մոդելի։

Կարամ օրինակները շարունակեմ, բայց եթե կարճ՝ հարկեր բարձրացնելը հավասար չէ հարկային մուտքերի աճի։ Հաճախ՝ հակառակը։ Հարկային մուտքերն ավելացնելու համար պետք է հարկերը քչացնել։

Հայաստանում էլ օրինակներ ունենք։ ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները բերեցին այդ ոլորտի զարգացման, կառուցապատման ոլորտում եկամտահարկի արտոնությունը բերեց ողջ կառուցապատման ոլորտի աճի ու հարկային մուտքերի ավելացման և այլն։

Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն ձևավորող ոլորտ է, հետևաբար հարկային քաղաքականություն մշակելուց մաթեմատիկա մի արեք, դա մաթեմատիկայի հետ կապ չունի։ Տնտեսական էֆֆեկտն է պետք հաշվել։

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել։

Վերջապես, տնտեսական և հարկային քաղաքականության նպատակը տնտեսության զարգացումն է, իսկ շատ հարկային մուտքերը՝ տնտեսության զարգացման հետևանք։ Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը»։