Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարԲրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. ՄակրոնՀամահայկական ամառային իններորդ խաղեր. կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստըԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել
Հասարակություն

«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր». Թուրքիայում գործող ՀԿ

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ ընդգծվել է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, իսկ ժխտողականությունը՝ ցեղասպանությունը դարձնում անվերջանալի:

«Դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ»:

Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից ի վեր Թուրքիայում արյունահեղությունը, արցունքներն ու ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակում է դրսևորվել նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնում։

«Ցեղասպանության ժխտումը ստպիում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել այն։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված խտրական սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերն անընդհատ արնահոսեն։ Որպես ժխտմանը մեղսակից սերունդներ՝ մենք նույնպես դրա պատասխանատուն ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության կազմակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների, և «Իթթիհադականության» հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականություն և պատճառ դառնում, որ նոր սերունդները շարունակաբար նմանատիպ գաղափարներով դաստիարակվեն։

Իթթիհադականություն – Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի իշխանական կուսակցության անունից ծագող գաղափարախոսություն. «İttihat ve Teraki Cemiyeti»

Նշվել է նաև, որ Թուրքիայում ապրող հայերը ստիպված ապրում են ցեղասապանությունը հերքողների կողքին, իսկ իրենց նախնիների հողերից հեռու ապրող հայերն անընդհատ կրում իրենց նախնիների հիշողության հանդեպ վիրավորանքը:

Հայտարարությունում ցեղասպանությունը բացատրվել է ոչ միայն սարսափազդու կոտորածններով ու աննկարագրելի բռնություններով, այլև կողոպուտներով, թալաններով, ավարներով ու հսկայածավալ գողություններով։

«Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի առգրավված անհաշվելի անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասին քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների և արժեքավոր իրերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքը 1915-ի փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», – նշված է հայտարարության մեջ։

Հիշյալ ՀԿ-ն նշել է նաև, որ 2005-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին նույն պահանջն են հնչեցնում. վերջ դնե՛լ ժխտողականությանն ու ընդունե՛լ մեղքը՝ ամբողջ իրավական հետևանքներով:

«Քանի որ միայն այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն և արդարությունը կհաղթի: Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:

Հայտարարությունն ամփոփվել է ապրիլքսանչորսյան ուղերձ-պահանջով. այս անգամ ևս կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր։