Իրենց իրական խնդիրն այն է, որ մարդիկ շարունակում են տասնյակ հազարներով հավաքվել ազգային գաղափարների, խորհրդանիշների շուրջ. Վրթանեսյան
Իրականում նիկոլանց «թեման» դրոշ վառել-չվառելը չի։ Դա հաչոց կապելու մահանա է զուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Իրենց իրական խնդիրն այն է, որ մարդիկ շարունակում են տասնյակ հազարներով հավաքվել ազգային գաղափարների, խորհրդանիշների շուրջ։
Դա է իրենց և իրենց թուրք-ադրբեջանական պապաների №1 գլխացավանքը։
Ու սոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն, որ իր էջում հրապարակել է ընդամենը 3000 բաժանորդ ունեցող լրագրողը, և որը 24 ժամում 2500 հոգի է տարածել։
Կազմակերպվելուց ու կազմակերպված աշխատանքից է, որ սրանք վախենում են։
Բա համ էլ որ ռազմավարական պլանավորում ու հետևողականություն լիներ, ինչ կլիներ...»: