Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
«Այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում չեն դադարել ենթադրությունները իմ ապագա քաղաքական գործունեության հետ կապված։ Հետևաբար, ես ինձ պարտավորված եմ համարում առկա հարցերին տալ սպառիչ պատասխաններ», - ասաց Ղարիբաշվիլին։