Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին լուրերը կեղծ են․ Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր՝ ապրիլի 25-ին այցելել է Ազատության հրապարակ եւ վրանում հանդիպել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Շահրամանյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերին։
Հարցին՝ հանդիպե՞լ է նա Ռոբերտ Քոչարյանին, Շահրամանյանը պատասխանել է․ «Ոչ»։
Շահրամանյանը նշել ք, որ նման հանդիպում չի եղել նաև իր և Քոչարյանի ներկայացուցիչների միջև և տեղեկությունը, թե տարածքի հարց է եղել, դիմել է և մերժում ստացել՝ կեղծ է։
«Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ եմ ունեցել. հանդիպել եմ և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի հետ, կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել»,- ասել է Արցախի նախագահը։