Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Դպրոցականների համար նախագահական նստավայրում կազմակերպվել է շրջայց

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: Ծրագրի կազմակերպիչները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին հանրապետության մարզերից և Երևանից: Ըստ պատասխանատուների, ծրագրի նպատակն էր՝ նպաստել դեռահասների շրջանում պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակմանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:

Մինչ ՀՀ Նախագահի նստավայր այցելությունը, այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միջոցառման նախաձեռնողները ծրագիրն ամփոփել են ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվել են մրցանակներով և պատվոգրերով, արժանացել խրախուսական մրցանակների:

Դպրոցականների համար ՀՀ Նախագահի նստավայրում կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են ՀՀ Նախագահի և նրա աշխատակազմի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահի լիազորություններին ու գործառույթներին, Նախագահի նստավայրի պատմությանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և մրցույթի բոլոր մասնակիցներին, կարևորել այդ նախաձեռնությունը և նշել, որ անհրաժեշտ է ծրագրին պարբերական բնույթ հաղորդել: «Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ մանկավարժներ, ցանկանում եմ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվել է այս մրցույթի կամ բաց դասի շրջանակներում, որովհետև սա պատասխաններից մեկն է հարցին, թե ո՞րն է մեր դպրոցի առաքելությունը: Հարց, որն այստեղ՝ մեր այս հանդիպմանը, բարձրացրեց ուսուցիչներից մեկը Տավուշի մարզից՝ պարոն Ռուբիկ Գիշյանը: Մեր դպրոցի առաքելությունը, իմ խորին համոզմամբ, մեկն է՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած մարդ և քաղաքացի: Այս երկուսը միասնական պետք է լինեն, որովհետև մարդը կարող է գրեթե ոչնչով չհետաքրքրվել իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատել, պահել իր ընտանիքը և սրանով բավարարվել, բայց քաղաքացին պարտավոր է լինել ակտիվ, քաղաքացին պարտավոր է իրեն պատասխանատու զգալ իր պետության զարգացման համար և, անշուշտ, պարտավոր է նաև գիտելիք ունենալ: Խոսքս բարձրագույն կրթության մասին չէ, այլ՝ պարզ գիտելիքների. գիտելիք իր գյուղի, իր մարզի, իր երկրի, իր ժողովրդի պատմության, իր մասնագիտության մասին:

Սիրելի՛ երեխաներ,

Երևի, հաճախ եք լսել, որ ձեզնից ավագներն ասում են՝ մեր երկրի ապագան կախված է ձեզնից: Մենք բոլորս՝ ես էլ, այստեղ նստած ձեր մանկավարժներն էլ, երբ երեխա էինք, այնուհետև՝ երիտասարդ, մտածում էինք, որ մեզ այդպես են ասում, որովհետև իրենք այլևս ծեր են կամ տարիքով մեծ և մեզ ուզում են ոգևորել: Բայց երբ հասունացա, իրոք, հասկացա այդ մարդկանց ասածի ողջ իմաստը: Իսկ իմաստը հետևյալում է՝ որպեսզի մենք մեզ համարենք ժողովուրդ, որպեսզի դասվենք աշխարհի զարգացած ժողովուրդների շարքին, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, պարտավոր ենք իմանալ մեր մշակույթը, մեր պատմությունը, և այդ մշակույթն ու պատմությունը, սերը մեր երկրի նկատմամբ փոխանցենք մեր երեխաներին՝ եկող սերնդին: Սա՛ է քաղաքակիրթ ժողովուրդների շարքում մնալու աշխարհի պահանջը: Սա պայման է՝ անհրաժեշտ պայման: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար, որովհետև այլ հանգամանքներ էլ են անհրաժեշտ, որովհետև այլ պահանջներ և մոտեցումներ էլ կան: Մենք պետք է կարողանանք քայլել ժամանակին համընթաց, կարողանանք ժամանակակից ձեռքբերումներին ծանոթ լինել և ինքներս ունենալ մեր վաստակն այդ ձեռքբերումներում: Իսկ որպեսզի լինենք այդպիսին, նորից կրկնեմ՝ մենք պետք է գիտելիք ունենանք, պետք է սովորենք, մշտապես գիրք կարդանք, մեր ուսուցիչների, ծնողների գիտելիքների հնարավորություններն օգտագործենք: Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի մեր երկրին և անհրաժեշտության պահին պետք է պաշտպանի այն: Իսկ պաշտպանել չի նշանակում, որ անպայման պետք է պատերազմ լինի և գնաս պաշտպանելու երկիրդ, այլ նշանակում է նաև, որ դու պետք է կարողանաս արժանապատվորեն ներկայացնել քո երկիրը ուրիշներին, քո ժողովուրդն ավելի ճանաչելի դարձնես: Երկիրը պաշտպանել՝ նշանակում է, որ դու պետք է կարողանաս աշխատել, աշխատել օրնիբուն, որպեսզի քո երկիրը հզորանա»,-ասել է Հանրապետության Նախագահը և չափազանց կարևորել հարգանքը պետական խորհրդանշանների նկատմամբ, որոնց համար բազմաթիվ մարդիկ են զոհվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց ամբողջ կյանքում մեծագույն նվիրումով աշխատել են, որպեսզի պետական խորհրդանշանները զարդարեն մեր ժողովրդին, արժանապատվորեն ներկայացնեն մեր պետությունը աշխարհում: