Իմպիչմենտը, իրավական առումով, Փաշինյանից ազատվելու լավագույն լուծումն է․ Թագուհի Թովմասյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ, իմպիչմենտը, իրավական առումով, Նիկոլ Փաշինյանից ազատվելու լավագույն լուծումն է, միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի միջոցով Փաշինյանին անվտասհություն հայտնել ու հեռացնել։
«Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի միասնական թեկանծու, որը կարող է կոնսոլիդացիա ապահովել նաև խորհրդարանում, որովհետև իմպիչմենտի գործընթաց սկսելը մի բան է, ավարտը՝ մի բան է։ Այս պահի դրությամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չունի վարչապետի թեկնածու, եթե լինեն այլ առաջարկներ, կքննարկենք ու կհամաձայնենք։ Ես՝ որպես առանձին անկուսակցական պատգամավոր, ունեմ թեկնածու»,-ասաց Թագուհի Թոցմասյանը՝ լրագրողների հետ զրույցում։