«Փաստ». Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին«Փաստ». Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին «Հրապարակ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ ընդդիմությունը բախտորոշ ընտրության առջև է«Ժողովուրդ». ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը«Փաստ». Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում
ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց. Աբրահամյան
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համարՊարսից ծոցի երկրները պահանջել են պատասխանատվության կանչել Իրանին՝ արաբական պետություններին հասցված հարվածների համարԻնչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդներըԱլ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցումԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՄոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալինԿոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըՊուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքըՎանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետ
Մամուլ

Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել «օրիգինալ» թեզերով, որոնք, ըստ էության, արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն, ըստ նրա, արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։ «Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները»,– ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոնները», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Փաշինյանը շարունակեց նույն գիծը։ Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց, փոխարենը հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»՝ բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ, սա կլինի հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին՝ «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ, իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։

Իսկ այս տարվա հունվարին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբն «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը՝ որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական Ջահերով երթը կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։

Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով, քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Նա նույնիսկ դատապարտեց Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ՝ ի տարբերություն հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Անշուշտ, լավ կլիներ, որ հենց Ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր ներողություն անգամ չեն խնդրել։

«Բարի» հարևանները մերժում են Ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, ստացվում է՝ մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ստացվում է՝ Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ ճանաչման և փոխհատուցման փոխարեն հայերին առաջարկվում է «կառուցել թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացության և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ո՛չ հաշտություն, ո՛չ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում