Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին

«Հրապարակ»-ը գրում է.

Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը բուռն քննադատությունների առիթ է տվել, իսկ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարզապես սկանդալի կենտրոնում է հայտնվել, քանի որ X-ից հեռացրել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որում «Ցեղասպանություն» բառն էր պարունակվում։ Որոշ ժամանակ անց նոր գրառում է հայտնվել, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը, եւ նշվում է, որ Առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին։ «Այս օրը հիշեցնում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագություններ չկրկնվեն»,- նշվում է գրառման մեջ։ 


Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ապրիլի 24-ի իր ուղերձում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է լատինատառ «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) տերմինը՝ կարծես ամերիկացիները հասկանում են հայերեն: Այդ տերմինն առաջինը 2009 թվականին կիրառել էր դեմոկրատ Բարաք Օբաման, ինչպեսեւ Թրամփը՝ իր նախորդ նախագահության շրջանում։  

 «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը եւ հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը»,- ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում։ «1915 թվականից սկսած՝ մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին եւ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք վերստին միանում ենք Հայկական Մեծ Համայնքին Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք խորհում ենք ամերիկացի եւ հայ ժողովուրդների ամուր եւ հարատեւ կապերի մասին: Մենք հպարտ ենք Հայկական եւ Սիրիական օգնության կոմիտեով՝ 1915-ին հաստատված բեկումնային ջանք, որը վճռական մարդասիրական օժանդակություն ցուցաբերեց հայ փախստականներին, եւ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք նպաստեցին կամ կամավորագրվեցին՝ իրենց տներից վտարված հայերին օգնելու համար»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

«Այս օրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ-հանդիման հայ ժողովրդի ամրության եւ տոկունության: Մենք բախտավոր ենք, որ այնքան շատ հայեր մեր ափերն են բերել իրենց հարուստ մշակույթը եւ այնքան շատ նպաստ են բերել մեր երկրին, այդ թվում՝ պարգեւների արժանացած զինվորների, նշանավոր արտիստների, հռչակավոր ճարտարապետների եւ հաջողակ գործարարների»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր վարչակազմը նվիրված է մնում կրոնական ազատության եւ խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: «Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը եւ տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, մինչ շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման եւ անվտանգության»,- ուղերձն ամփոփել է Դոնալդ Թրամփը: Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով, հիշեցնենք, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, 2021 թվականից սկսած, իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց «Հայոց ցեղասպանություն» տերմինը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Ամերիկահայ կազմակերպության գնահատմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը «Թուրքիայի ճնշման տակ հրաժարվել է նույնիսկ հիշատակել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ «Նախագահ Թրամփի նահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում»,- հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ առաջնորդի «բացթողումը դիվանագիտական վրիպակ չէ, այլ՝ միտումնավոր նահանջ ճշմարտությունից»։

Երեկ մեզ չհաջողվեց ԵՄ առաքելությունից պարզել՝ ինչո՞ւ է «Ցեղասպանություն» բառը խմբագրվել-հանվել տեքստից, մեր զանգերը մնացին անպատասխան, ինչպես միշտ, անպատասխան են մնում, երբ փորձում ենք Առաքելության դիրքորոշումը լսել հայ-ադրբեջանական սահմանային կրակոցների վերաբերյալ։ Եվ, այդուհանդերձ, ո՞րն է նման հետքայլի պատճառը՝ Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի ու եվրոպական առանցքային պետությունների հավաքական ներկայացուցիչ՝ ԵՄ դիտորդական առաքելության եւ ԱՄՆ նախագահի պարագայում։

Փաստարկը, թե տեղի են տվել թուրք-ադրբեջանական ճնշումներին, համոզիչ չէ: Մենք տեղեկություններ ունենք, որ ՀՀ իշխանությունները տեւական ժամանակ դիվանագիտական խողովակներով աշխատանք են տարել նույն ԱՄՆ վարչակարգի հետ, որպեսզի այս տարի Թրամփն իր ուղերձում զերծ մնա «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց, քանի որ «դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» գործընթացին: Եվ այս դիրքորոշումը տեղավորվում է ցեղասպանության ճանաչումը` որպես արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չդիտարկելու հանգամանքի շրջանակներում։ Այս մարդիկ Հայոց պատմությունն ուրանալու,  ստորաքարշության գնով թուրք-ադրբեջանական տանդեմից խաղաղություն մուրալու գծի մեջ են եւ ուզում են մի թղթի կտոր ստանալ, որը փրկօղակ կդառնա իրենց վերարտադրվելու համար: Այն իրական խաղաղության երաշխիք չի լինի, բայց ոմանց խաբելուն կծառայի։ 

Երեկ ոմանք հիշել էին, որ մինչ Արցախի հայաթափումը, երբ աշխարհը խոսում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, ՌԴ-ն հայտարարում էր, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ, Գերմանիան` կանցլերի մակարդակով, խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի կարեւորությունից, Փաշինյանը խոսում էր մեր պահանջատիրության «նշաձողն» իջեցնելու մասին, բացառապես արցախցիների իրավունքների եւ ազատությունների մասին, հետո էլ հայտարարեց, որ Արցախի թեման փակ է, եւ այն արծարծելը Հայաստանի Հանրապետության գոյությունը դարձնում է անհնարին: Եվ, ի վերջո, հասանք նրան, որ ցեղասպանությունը ճանաչած օտարերկրյա պետություններն անգամ հրաժարվում են այդ տերմինը գործածելուց․ եթե հայերի պետության ղեկավարները դա չեն անում, ինչո՞ւ պետք է իրենք անեն` լարվածություն առաջացնելով Թուրքիայի հետ իրենց պետությունների հարաբերություններում: