Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները

Հնդկաստան-Պակիստան ճգնաժամը

Հնդկաստանն ու Պակիստանը 1947 թվականից ի վեր երեք պատերազմ  ու անթիվ ռազմական բախումներ են ունեցել: 

Մշտական վեճի առարկան հատկապես Քաշմիրն է, որի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված: 

Կոնֆլիկտն ավելի սրվեց 2019 թվականին, երբ Հնդկաստանը վերացրեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը, ինչը նոր լարվածության պատճառ դարձավ։

Իսկ այսօր վերոնշյալ երկրների հարաբերությունները մտան նոր, ավելի խորը ճգնաժամային վտանգավոր փուլ: 

Պատճառը՝ ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է, որի հետևանքով զոհվել է 26 զբոսաշրջիկ, հիմնականում՝ հնդիկներ:

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին ահաբեկիչներին հատուկ ծառայությունների միջոցով աջակցելու մեջ, իսկ Պակիստանը կտրականապես հերքում է այն։ 

Փոխադարձ մեղադրանքները հանգեցրել են Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության կտրուկ աճի:

Արդյունքում՝ Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը, վտարել պակիստանցի դիվանագետներին, փակել է «Աթթարի» սահմանային անցակետը, արգելափակել է Ինդուս գետից ջրերի հոսքը՝ այդկերպ խախտելով Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին 1960 թվականի պատմական համաձայնագիրը:

Պակիստանն այս ամենը դիտարկելով որպես «պատերազմի ակտ» իր հերթին՝ հնդկական ավիաընկերությունների համար փակել է օդային տարածքը, դադարեցրել է առևտուրը Հնդկաստանի հետ և վտարել է հնդիկ դիվանագետներին։

Իրավիճակն ավելի է սրվել, երբ այս ամենին հաջորդեց Քաշմիրի Լիպա հովտում՝ վերահսկման գծի երկայնքով Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունները:

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից, հատկապես Ինդոս գետի ջրերի հոսքի կասեցումը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ, ինչը բարձրացնում է միջուկային հակամարտության ռիսկը։  
Պակիստանն անգամ հայտարարել է զինված ուժերի բարձր պատրաստվածության բերելու, ինչպես նաև Հնդկաստանի հետ պատերազմի պատրաստակամության մասին:

Սա լոկ ռազմատենչ հռետորաբանություն չէ: 
Այն ուղիղ սպառնալիքի կոչ է:
Սա խոսում է այն մասին, որ անգամ միջուկային բախման վտանգ կա։
Առավել ևս, երբ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են:

Հնդկաստանն իր հերթին ևս հաստատել է հրադադարի ռեժիմի չեղարկման և պատերազմելու պատրաստության մասին:

Բնականաբար՝ ստեղծված իրավիճակում չուշացան ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ավանդական դարձած զսպվածության, խոհեմության ու սթափության կոչերն ու հորդորները, խնդիրները դիվանագիտական գործիքակազմով հանգուցալուծելու խորհուրդները:

Բայց արի ու տես՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությունը բացակայում է, ինչը բարդացնում է լարվածության թուլացումը:
Միաժամանակ միջնորդ էլ դեռևս չկա, ով կստանձնի սուր ծայրերը հարթելու, լարված իրավիճակը թոթափելու, հարաբերությունները բարելավելու պատվաբեր գործը: 

Հետևաբար՝ աշխարհը դիտորդի կարգավիճակով լուռ հետևում է կոնֆլիկտի ընթացքին.
արդյո՞ք կհաջողվի կանխել վտանգավոր բախումը, թե՞ տարածաշրջանը կմտնի ավելի վտանգավոր փուլ։

Պակիստանին քաջալերող ու աջակցող երկրներից Չինաստանը դեռ լռում է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ  ակնարկում են դաշնակցային հարաբերությունների համատեքստում վերջինիս ռազմական ու հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին: 

Իրենց հերթին Հնդկաստանին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ն, Իսրայելը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ:
ՀՀ արտգործնախարարություն ևս ցավակցական ուղերձ հղել  է Հնդկաստանին: 

Այսպիսով՝ Հնդկաստան-Պակիստան ճգնաժամի ներկայիս իրավիճակն ու հնարավոր զարգացումները հուշում են, որ եթե առաջիկա օրերին գերտերությունները կամ տարածաշրջանային խաղացողները կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար ջանքեր չգործադրեն, կամ չուզենան / չկարողանան կիրառել տնտեսական, դիվանագիտական կամ քաղաքական ճնշումներ, ապա խիստ հավանական են օդային և ցամաքային ռազմական բախումները Քաշմիրում՝ հատկապես վերահսկման գծի ողջ երկայնքով։
Ռազմական գործողությունների աշխարհագրությունը կտրուկ կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նոր տարածքներ: 

Սա թերևս ամենաիրատեսական սցենարն է:
Համենայն դեպս՝ հետևենք զարգացումներին:

Հիշեցնեմ, որ Հնդկաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և այսօրվա դրությամբ Հայաստանի բանակի սպառազինության գլխավոր մատակարարը։ 
Պատերազմի դեպքում խիստ հավանական է հնդկական սպառազինության Հայաստան մատակարարման ընդհատումը:

Հիշեցնեմ, նաև այն, որ Պակիստանը ագրեսիվ մահմեդական պետություն է, միակն է աշխարհում, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, միաժամանակ հանդիսանում է Ադրբեջանի և թուրքիայի դաշնակից և եղբայրական երկիրը, Ադրբեջանին սպառազինությամբ ապահովող երրորդ երկիրը՝ Թուրքիայից ու Իսրայելից հետո:

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյան