Իրանի նախագահը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ադրբեջան-Նախիջևան միջանցքի մասին
Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանն ու Հայաստանը իրենց իրավունքների շրջանակներում։
Այս մասին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին։
«Մենք փորձում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ՝ բարիդրացիության սկզբունքների հիման վրա և աջակցություն ցուցաբերեն միմյանց», - նշել է պետության ղեկավարը։
Պեզեշկյանը նշել է, որ Իրանը նպաստել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապի ստեղծմանը.
«Այսօր մեր օգնությունը կայանում է նրանում, որ մենք նախաձեռնություն ենք ստանձնել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու համար։ Նախագիծը շատ արագ է իրականացվում։ Սա արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիք», - ասել է Իրանի նախագահը: