Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ
Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ:
Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։ Այնուհետև ԷՀ խորհրդարանի նախագահի անունից տրվել է աշխատանքային ճաշ: