Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, 5 վիրավnր կա (լուսանկար)
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ: