Կարեն Դեմիրճյանը սերունդների դաստիարակության փայլուն օրինակ է․ Թաթոյան
ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան․
«Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին, նրա անխոնջ ջանքերով և համառությամբ, ստեղծվել են Հայաստանի համար կենսական կաևորության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենը, Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, Արփա-Սևան ջրատարը և այլն։ Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային զարգացման գործում։
Անչափ կարևոր է, որ մենք ապրենք պետական այնպիսի գործիչների օրինակներով, որոնց գործունեությունն արժեքավոր է և կարևոր սերունդների դաստիարակության համար։ Կարեն Դեմիրճյանն այդպիսի փայլուն օրինակ է»,- նշել է նա։