«Նորմալ է և ճիշտ․ ես տղա եմ»․ թաղապետը 10 հոգով մեկի վրա հարձակվելը «տղություն» է համարում (տեսանյութ)
Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ անդրադառնալով ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին, որին մասնակցել է նաեւ ինքը:
Հարցին՝ նորմա՞լ է, որ որպես վարչական շրջանի ղեկավար մասնակցում էիք ծեծկռտուքին, նա արձագանքեց. «Ես վարչական շրջանի ղեկավարից բացի նաեւ տղա եմ ու երբ գալիս են, հայհոյում են վարչական շրջանի ղեկավարին ու անվայել պահվածք են դրսեւորում, այո, կարծում եմ՝ ճիշտ է»: