Դուք ոստիկանություն չեք. ՔՊ պահնորդ, իշխանության կազմակերպված զինված խումբ, ինչ կուզեք, բայց ոչ ոստիկանություն. փաստաբան
Ոստիկանությունը վախենում է ձերբակալել անգամ քպ էլ չէ, քպ քույր կուսակցության թաղապետին, որն ուղիղ եթերով մի 10 հոգու հետ վարչական շրջանի շենքում Արթուր Չախոյանին էր ծեծում... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը:
«Դուք ոստիկանություն չեք. ՔՊ պահնորդ, իշխանության կազմակերպված զինված խումբ, ինչ կուզեք, բայց ոչ ոստիկանություն...
Մարդուն կծեծեն ինքն էլ կգնա կնստի, սայա ձեր դեմքն ու արժեքները...
Մարդու իրավունքների պաշտպանն էլ կարա վառի իր վկայականը, կարդացած գրքերը և գնա անժամկետ արձակուրդ...
Դուք պիտանի պաշտպան չեք, չէ սխալ ասեցի. դուք պարզապես պաշտպան չեք...»: