Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել. Sputnik ԱրմենիաԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՇոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿԹուրքիան և Ադրբեջանը կստորագրեն ավելի քան կես միլիարդ դոլարի պաշտպանական ոլորտի համաձայնագիր«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԶոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլըՀոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներ
Հասարակություն

Հյուսիսային Արցախի հայաթափումը․ «Օղակ» ռազմագործողությունը

«Գեղարդ» վերլուծական․ 1990 թվականի վերջերին և 1991 թվականի սկզբներին իրավիճակն Արցախում ավելի էր ծանրացել։ ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել էին ճնշումներն ու բռնարարքները։ Խիստ մտահոգիչ էր վիճակը Հյուսիսային Արցախում։ Դատարկվել էին Գետաբեկի, Թովուզի, Շամխորի և Դաշքեսանի շրջանները։

1990-1991 թվականներին Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերում զինված ինքնապաշտպանություն կազմակերպվեց՝ ընդդեմ խորհրդային զինված ուժերի, ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) և զինված գրոհայինների ահաբեկչական գործողությունների: Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությունն ստանձնեց Շահեն Մեղրյանը, Գետաշենի ենթաշրջանինը` Թաթուլ Կրպեյանը, ԼՂԻՄ-ինը` Մանվել Սարգսյանը, Բերդաձորի ենթաշրջանինը` Անդրանիկ Հարությունյանը:

1990 թվականի նոյեմբերին ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ քննչական մարմինների[1] ձեռքն ընկան Ադրբեջանական ԽՍՀ կառավարության գաղտնի նյութերը, որոնց թվում` նաև Խանլարի և Շահումյանի շրջանների գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանության ծրագիրը: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ «Օղակ» («Կոլցո») ռազմական գործողությունը 2]։

1991 թվականի փետրվարին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հավանության արժանացրեց հանրապետությունից հայ բնակչության տեղահանության ծրագիրը:

Նույն թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական կառավարության անդամներից և զինվորականներից բաղկացած բարձրաստիճան մեծաթիվ պատվիրակություն այցելեց Գետաշեն և վերջնագիր ներկայացրեց Գետաշեն և Մարտունաշեն հայկական գյուղերի բնակչությանը՝ վաճառել ունեցվածքը և 3 օրում արտագաղթել։ Բնակիչները հրաժարվեցին պահանջը կատարել։

Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը կոչ արեց բռնի ուժով տեղահանել Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակիչներին։

«Օղակ» գործողությունը գլխավորելու էր ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովը։

Ապրիլի 15-ին Գետաշենի ենթաշրջանից և Մարտունաշենից դուրս եկան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ոստիկանության անվան տակ գործող ադրբեջանական օմօնականների պատժիչ ջոկատներն ստացան ազատ գործելու հնարավորություն։

Ապրիլի 21-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները փորձեցին ներխուժել Գետաշեն և Մարտունաշեն, սակայն հանդիպեցին հայկական ինքնապաշտպանական ուժերի դիմադրությանը և կորուստներ կրելով՝ ետ շպրտվեցին: Այդ պահից սկսած՝ գործողության ղեկավարումն ստանձնեցին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումները[3]:

Ապրիլի 23-ին ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ հղեց ԽՍՀՄ ղեկավարությանն՝ առաջարկելով շտապ միջոցներ ձեռնարկել հայ ազգաբնակչության պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման համար։

Ապրիլի 26-ից խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից սկսվեցին Գետաշեն գյուղի պաշարման նախապատրաստական գործողությունները։

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական հատուկ նշանակության ջո­կատները, ԽՍՀՄ զինված ուժերի և ներքին գործերի նախարարության ներքին զոր­քերի ստորաբաժանումների օժանդակությամբ իրականացրին «Օղակ» ռազմագոր­ծողությունը, որին մասնակցեցին ընդհանուր թվով 207 միավոր մարտական տեխնիկա (շուրջ 100 տանկ), մոտ 6000 հոգի մարդուժ, 6 ուղղաթիռներ[4]։

Ապրիլի 30-ին թշնամին ներխուժեց Մարտունաշեն: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը` «Արաբո» ջոկատը` Սիմոն Աչիքգյոզյանի և Պռոշյանի ջոկատը` Կարոտ Մկրտչյանի հրամանատարությամբ անհավասար մարտի բռնվեցին։ Գյուղն անխնա հրետակոծվեց․ շուրջ 200 տնտեսություն ունեցող Մարտունաշենն ամբողջությամբ ավերվեց: Խորհրդային բանակի հրամանատարությունն առաջարկեց կրակը դադարեցնել այն պայմանով, եթե 48 ժամվա ընթացքում Գետաշենն ու Մարտունաշենն ամբողջովին հայերից դատարկվեն՝ հակառակ դեպքում հարձակումը կշարունակվի:

Թեժ մարտերում հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ (Հրաչ) Դանիելյանը և ուրիշներ։

Ռազմական գործողություններին հետևում էր հարակից բնակավայրերի ադրբեջանական բնակչությունը, որպեսզի հնարավորության դեպքում հայերի ունեցվածքը թալաներ։

Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հայ խաղաղ բնակչության զանգվածային բռնագաղթն սկսվեց մայիսի 4-ին և շարունակվեց մինչև մայիսի 8-ը: Մայիսի 7-ին 3000-3500 մարդ ռազմական ուղղաթիռներով տեղափոխվեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Հայաստանի տարբեր շրջաններ։ Այդ բոլորը կատարվում էր խորհրդային զինվորականների աչքի առաջ:

Ահաբեկչական «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման ողբերգական օրերին աշխարհի առաջադեմ մտավորականությունը ԽՍՀՄ-ում, Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, սփյուռքահայ բազմաթիվ կառույցներ, հասարակական և կուսակցական կազմակերպություններ բողոքի ձայն բարձրացրին՝ իրենց զորակցությունն ու ցավակցությունն արտահայտելով կատարված աննախադեպ պետական հանցագործության առնչությամբ:

«Օղակ» ռազմագործողության անցկացումը քաղաքական որոշում էր։ Գործողության ժամանակ զոհվեց 41, վիրավորվեց 70, պատանդ տարվեց 335 մարդ։ Մինչև օգոստոս տեղահանության ենթարկվեցին հայկական 24 գյուղեր ևս, սպանվեցին ավելի քան 100 հայեր[5]: «Օղակ» ռազմագործողության արդյունքում Ադրբեջանական իշխանություններին հաջողվեց հայաթափել և Ադրբեջանին բռնակցել Հյուսիսային Արցախի մի մասը։

«Օղակ» գործողության ընթացքում իրականացված ոճրագործության համար պատասխանատու են ԽՍՀՄ և Ադրբեջանական ԽՍՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունները։ Այս գործողությունն, ըստ էության, խորհրդաադրբեջանական համաձայնություն էր, որի նպատակն էր հայ բնակչությանն իր բնօրրանից տեղահանել, արցախահայությանն ահաբեկել՝ իրենց արդարացի պահանջներից հրաժարվելու և հայաթափելու նպատակով։