Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԻրանին միջուկային զենքի մշակումից զրկելը ավելի կարևոր է, քան համաշխարհային ճգնաժամըՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժածՌուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում 408 տոննա պարարտանյութՌուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին (տեսանյութ)
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵրևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրերի մասին«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր ԿառավարությունումԱրմեն Գրիգորյանը մեկնել է ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին «Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են«Իրավունք». Վարդան Ղուկասյանը «քսի՞ֆ է» ուղարկել«Ժողովուրդ». Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով «Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ«Փաստ». Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնելԳերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանինՀունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ Սուրենյան (տեսանյութ) «Ժողովուրդ». ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել ՓաշինյանըՌուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովին
Հասարակություն

Ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն․ Փաշինյանի մայիսմեկյան ուղերձը

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 1-ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։

Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը «հնարավոր է»-ն է։ Աշխատանքն, իհարկե, անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա։

Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում ենք գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանք, ինչը, իհարկե, սխալ չէ։

Բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։

Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։

Ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով և ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - նշված է ուղերձում։