Սարյան փողոցում պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, երկու տուժած կա
Սարյան փողոցում պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, կա երկու տուժած:
Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն է ստացել տեղում: Հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: