Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Մայիսի 2-ին, 09:12-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Գավառ քաղաքից 12 կմ հարավ, 2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։
Օջախի խորությունը 10 կմ է։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։