Եղիշե Կիրակոսյանն ասել է, թե ինչով է զբաղվելու
Ավելի քան 5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։
Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Կիրակոսյանը նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։