NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Սաշիկ Սարգսյանի փողերի վրա դրված արգելանքը մասամբ հանվեց

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ էր ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝ 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ:


Այս քաղաքացիական գործով 2025-ի մարտ ամսին Հակակոռուպցիոն դատարանը նոր որոշում է կայացրել։ Այսպիսով, որոշման մեջ նշված է․ « 1․  ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Թիվ ՀԿԴ/0105/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 05.02.2025 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը մասնակի՝ ապրուստի միջոցների և փաստաբանի վարձատրության մասերով վերացնել և նշված մասերով գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2․Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025 թվականի որոշմամբ «Հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» Հակակոռուպցիոն դատարանի կողմից 05.02.2025 թվականին կայացված որոշման կատարման կասեցումը մասնակի՝ ապրուստի միջոցներին և փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասերով պահպանել՝ մինչև այդ մասերով գործի նոր քննության արդյունքում վերջնական դատական ակտի կայացումը, իսկ մնացած մասով՝ վերացնել»։

Սարգսյանի ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյանին խնդրեցինք մեկնաբանել դատարանի որոշումը, թե սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է բողոքարկվել, ի՞նչ է բավարարվել, փաստաբանը կտրականապես հրաժարվեց պատասխանել, մեր հարցերին մեկ պատասխան ուներ՝ գործի վերաբերյալ մեկնաբանություն տալը համաձայնեցված չէ իր վստահորդի հետ։

Իրավապահ համակարգից դատարանի այս որոշումը մեկնաբանում են այսպես, որ որոշակի գումարներ հայցի ապահովման միջոցի շրջանակներում սառեցված էին, եւ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին դրանց մի մասը ազատել արգելանքից, որպեսզի վճարեն հարկերը, փաստաբաններին և ապրուստի ծախսը հոգան։ 

Այսպիսով, փաստաբանի եւ ապրուստի միջոցների արգելանքը Վերաքննիչը հանել է եւ նշված մասերով գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։

Գլխավոր դատախազությանն էլ դիմեցինք՝ բողոքի, դրա վերաբերյալ որոշման մասին մեկնաբանություն ստանալու համար, մեզանից գրավոր հարցում պահանջեցին։