Հակակոռուպցիոնը ձերբակալել է Արամ Հովհաննիսյանի որդու ղեկավարած կառույցի աշխատակցին. հնարավոր են նոր ձերբակալություններ
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժին, կան ձերբակալվածներ։ Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա տեղեկացրեց, որ ձերբակալվածներից միայն մեկն է ՆԳՆ ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից:
Մարինա Օհանջանյանը չմանրամասնեց, թե ովքեր են ձերբակալվածները: Ճշտող հարցին, թե՝ արդյոք ձերբակալվածների թվում է բաժանմունքի պետ՝ Կառլեն Հովհաննիսյանը, մամուլի խոսնակը նշեց, որ պետը չի ձերբակալվել: Սակայն նկատեց, որ քննության արդյունքում հնարավոր է իրավիճակի փոփոխություն և նոր ձերբակալություններ:
Նշենք, որ Կառլեն Հովհաննիսյանը ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին է: