Հոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ«Սա արդեն ռեկորդ է». ՀԱՀ-ն 9 ամսում երրորդ անգամ կանչել է ԱՄՆ դեսպանինՀայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի կառավարմանն առնչվող հարցեր«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգում
Հասարակություն

Դատապարտում ենք Թեհրանում Հայոց Ցեղասպանության կապակցությամբ միջոցառմանը տեղի ունեցած միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Զեյթուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոնը, Սասուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոնը և «Արաքս» շաբաթաթերթը համատեղ կոչ են հղել, որն ուղղված է իրանահայ համայնքի կրոնական և ազգային կառույցներին, նրանց ենթակա մարմիններին, հանձնախմբերին, եկեղեցական խորհուրդներին, հասարակական, տնտեսական, մշակութային և մարզական միություններին և իրանահայ համայնքի բոլոր անդամներին։

«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր Հայաստանի Հանրապետության անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Ծաղիկների խոնարհման ընթացքում, երբ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շարժվում է դեպի հուշարձան, հանկարծ կարգապահներից անցնելով պատվիրակության կողմն են հարձակվում երկու-երեք կանայք, որոնք մոտենալով ՀՀ Դեսպանին ու նրա տիկնոջը և ընկերակցողներին, ջանում են նրանց ձեռքերին հարվածելով խլել մատուցման համար նախատեսված ծաղիկները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ մի խումբ անձինք ՀՀ իշխանություններին ուղղված վիրավորական վանկարկումներով են հանդես եկել։

Նրանք իրանահայ համայնքի բոլոր կառույցներին, Իրաբի խորհրդարանի հայ պատգամավորներին կոչ են արել դատապարտել տեղի ունեցածը և քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ արարքները պատշաճ գնահատականի արժանանան։

«Եղեռնի հիշատակի միջոցառումները, որոնք մեր ազգային միասնականության խորհրդանիշներից են, այսօր չեն կարող տգետ անձանց անբարո արարքներով իրենց հակոտնյային վերածվել։ Հանցանք կատարող անձինք կարող են չհասկանալ իրենց արածի գեշության աստիճանը, հաճախ այդպիսիները ունակ էլ չեն այդ կարգի բաների գիտակցելուն, բայց գիտակից հայորդիները, այդ տգեղ և տգետ արարքները կանխելու առումով լուրջ պարտականություններ ունեն։ Մենք, ներքո ստորագրող կառույցներս, խստորեն դատապարտելով այդ ստոր ու դավադիր արարքը, դիմում ենք Իրանի խորհրդարանի զույգ պատգամավորներին, հատկապես պարոն Արա Շահվերդյանին, ով նաև ԻԻԽ-ում Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին, Թեմական խորհրդին, նրա կողմից կյանքի կոչված` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի կազմակերպիչ հանձնախմբին և ազգային արժեքների խաթարման հանդեպ խղճմտանք ունեցող բոլոր հայորդիներին, խստիվ դատապարտել տեղի ունեցածը և համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածն ըստ արժանվույն գնահատելու՝ այդ մոլորյալ ընթացքի շարունակությունը կանխելու համար»,- նշված է հայտարարության մեջ։