Հանուն ԵՄ փրկության Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան՝ խոսքի, խղճի և քաղաքական ազատությունները․ քաղաքագետ
ԵՄ էկզիստենցիալ՝ գոյաբանական վտանգը գալիս է ԱՄՆ-ից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«27 երկրից բաղկացած միությունը կարող է պահպանել իր գոյությունը միայն վերազգային գաղափարախոսությամբ, տվյալ դեպքում՝ գլոբալիզմ և լիբերալիզմ։
Հակառակ դեպքում, եթե իշխանության գան ազգայնական, կամ կրոնական արժեքների վրա հենվող ուժերն, ինչպես ԱՄՆ-ում, ԵՄ-ն կփլուզվի։
Դրա համար ԱՄՆ ներկա վարչակազմը պաշտպանում է ընտրություններից հեռացված Ռումինիայի նախագահի թեկնածունին, Ֆրանսիայում՝ Մարի ԼըՊենին, Գերմանիայում աջ AFG-ին։
Իսկ ԵՄ երնախավը պետք է ուժային եղանակներով խաղից հանի ԵՄ երկրներում իշխանության եկող ազգայնական ու պահպանողական քաղաքական միավորներին, դա իրենց համար գոյության խնդիր է և երկրորդ «Օրբանի» հայտնվելը կարող է մահուցա լինել:
Հանուն ԵՄ փրկության, հետեւապես հանուն լիբերալիզմի եւ գլոբալիզմի, Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան' խոսքի, խղճի եւ քաղաքական ազատությունները։
Կարճ ասած, հանուն «դեմոկրատիայի ևև ազատությունների», պետք սահմանափակել դեմոկրատիան ու ազատությունները։