Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա օտարերկրացու․ նա մահացել է
Մայիսի 4-ին՝ ժամը 10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 106,5-րդ կմ-ին «Իվեկո» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրացի 58-ամյա Կհոր Ֆ-ին:
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: