2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը):
Նշենք, որ երեկվանից Կոտայքի Մարմարիկ գետում փրկարարների ներգրավածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։