Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Սերգո Կարապետյանը անտառի ֆոնին սելֆի չի անում

Հայաստանում տարեկան սպառվում է 709.861 խմ փայտ, որը քսան անգամ գերազանցում է տարեկան հատումների պաշտոնական քանակը: 2016թ-ին կառավարությունը անտառատնկումների համար գումար չի հատկացրել: Եվ ընդհանրապես, վերջին տարիներին անտառատնկումների համար պետբյուջեն գումար չի հատկացնում: Գուցե նաև նրա համար, որ Հայանտառը գտնվում է ՀՀ գյուղատնետսության ենթակայության տակ, իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը սովորաբար սելֆի է անում ծիրանի ու լոլիկի ֆոնին, սակայն անտառտնտեսության հարցերը գյուղնախարարի համար վերջին տեղում են. ինչպես ասում են` անգամ սելֆի չի անում անտառի ֆոնին: Եթե Սերգո Կարապետյանի համար ՀՀ անտառների վիճակը կարևոր տեղ զբաղեցներ, ապա հետամուտ կլիներ, որ անտառվերականգնմանը, ծառատնկումների միջոցներ հատկացվեին և անտառապահները թեկուզ աշխատանքային տարրական միջոցներ կունենային և ոլորտը իրոք կլիներ ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ այսօր պետբյուջեն գումար է հատկացնում Հայանտառի աշխատակիցների աշխատավարձի 80 տոկոսի չափով, մնացած գումարը Հայանտառը հայթայթում է սեփական ռեսուրսներից՝ սահմանված անտառահատումներից, միջազգային ծրագրերից: Ինչպես է տեղի ունենալու Հայաստանի անտառային հատվածների վերականգնումը, եթե անգամ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն ամբողջությամբ չեն վճարվում: Իսկ անտառապահները ոչ համապատասխան արտահագուստ ունեն, ոչ մեքենաներ, ոչ զենք՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Անտառապահը վերածվել է ծառի պահակի: Անտառապահներին, այն էլ քիչ քանակով, տրվել են միայն ձիեր: Եվ այս դեպքում ոլորտից պահանջել անտառային տարածքների ամբողջական վերականգնում, պահպանում և զարգացում՝ երևի թե այս պայմաններում անիմաստ է, քանի որ հենց կառավարությունը ի դեմս գյուղնախարարության նպաստում է, որ անտառային տարածքներից ապօրինի անտառահատումների քանակը չնվազի:

Նշենք, որ այսօր Հայաստանի անտառները դարձել են սոցիալական հարցեր լուծող կառույց. բնակչության զգալի հատվածը հենց ձմռանը փայտի միջոցով է լուծում ձմռան խնդիրը: Բացի այդ, դաշտում աշխատում են այսպես ասած «առնող-ծախողներ», ովքեր մեքենաներով, հաճախ փոքր ու միջին, մեկնում են Լոռու, Տավուշի մարզեր, տարածքի բնակիչներից ավելի ցածր գնով գնում են անտառանյութ, որը վերավաճառում են Արարատյան դաշտում, երևանամերձ հատվածներում, կարճ ասած փող են աշխատում:

Այսպիսով, անտառը լուծում է և անտառամերձ հատվածների բնակիչների սոցիալ-կենցաղային հարցերը, և միջնորդներին որոշակի գումար աշխատելու միջոց է և ի վերջո, բնակչությունը թանկ գազի և էլէներգիայի պայմաններում ապավինում է զգալիորեն մատչելի ջերմության միջոցի:

Եվ այս վիճակը կառավարության համար ձեռնտու է: Եվ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում չի լուծվել էլէներգիայի և գազի, նաև ոլորտին պետական բյուջեից հատկացումների խնդիրը, ոլորտը գյուղնախարարության և կառավարության կողմից համապատասխան ուշադրության արժանանալու հարցը: Հայաստանի անտառները և քանակական, և որակական փոփոխությունները կշարունակվեն: Այնպես, որ կառավարության «փող չկա»-ի քաղաքականությունը խթանում է անտառմակերեսի կրճատմանը և անտառտնտեսությունը հետընթացին: