ԿԸՀ-ն պարզաբանել է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվելու, ապա փոշմանելու հետ կապված հարցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են Գյումրիի ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու, հետո փոշմանելու հետ կապպված իրավիճակը:
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը մասնավորապես, նշել է, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի քաղաքապետից գրություն էր ստացել, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- նշել է ԿԸՀ խոսնակը: