Երևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջկա դին
Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Բորյատինսկայայի դին:
Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի դին և դուրս բերել ափ։