«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացները
Հասարակություն

«Սա վտանգավոր նախադեպ է». ԼՂ փախստականների միությունը՝ Ալիևային Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշանով պարգևատրելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Այդ մասին ասված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության Ֆեյսբուքի էջում:

«Ադրբեջանի առաջին տիկնոջը այս շքանշանը շնորհվել է Պատրիարք Կիրիլի հատուկ հրամանագրով՝ հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային և կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։

Մեհրիբան Ալիևան կրոնական հանդուրժողականության համար բարձր պարգև է ստանում այն պայմաններում, երբ հենց կրոնական, ռասայական անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի պայմաններում Արցախի պատմական հայկական տարածքներում 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով և հիմնահատակ ոչնչացվել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը․ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ Կանաչ Ժամը մինչ ոչնչացումը հայ ժողովրդից օտարելու համար հենց ուղղափառ էր հռչակվել, իսկ այնուհետև հիմնահատակ ավերվել։

Բացի դրանից՝ հարկ է շեշտել, որ «ուղղափառության համար բարենպաստ երկիր» համարվող Ադրբեջանը «կեղծ ուղղափառություն» է շնորհել նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ խեղաթյուրելով եկեղեցու պատմությունը, կեղծ վերականգնումներով այլափոխել և պղծել է հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ամենակարևոր կենտրոնը։

Փորձագետները բազմիցս ընդգծել են, որ հոգևոր ժառանգության ոչնչացումը խաթարում է կրոնական ազատության իրավունքը, քանզի նյութական հուշարձանները սերտորեն կապված են այդ վայրերում տեղի ունեցող կրոնական ծեսերի և հետևաբար՝ մարդկանց իրավուքնների հետ։

Լրատվամիջոցները փաստում են, որ Բաքվում տեղի ունեցած մայիսի 3-ի հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանում «բազմամշակութայնության հանդեպ հարգանքի» մասին դրույթներ, ինչպես նաև խոսել են այն «բարենպաստ» միջավայրի մասին, որտեղ, իբրև թե, «խաղաղորեն» գոյակցում են տարբեր կրոնական համայնքներ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է նաև Ադրբեջանում ուղղափառ համայնքի դերը և «կրոնական հանդուրժողականությունը», որը ներկայացվել է որպես Ադրբեջանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություն, ավանդույթ և կյանքի ձև պետական մակարդակում։

Կարևոր է ընդգծել, որ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու» համար պարգև է ստանում այն դեպքում, երբ հենց այդ նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ապրիլին կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ Արցախի քրիստոնեական ժառանգության բռնի յուրացման, քրիստոնեական Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծիծեռնավանքի պղծման, աղվանացման և հայկականության հետ կապի ժխտման նպատակով։

Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է հոգևոր բարձր պարգևով այն դեպքում, երբ տակավին վերջերս Լեհաստանում (2024 թ․) նրա ղեկավարած հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր միջազգային ցուցահանդես, որտեղ քրիստոնեության ակունք համարվող Ամարասը, հարյուրավոր հայկական արձանագրություններով Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվում էին որպես ադրբեջանական ժառանգություն, Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի «կրոնական իրավունքների» երաշխավորման գործիք։

Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է քրիստոնեական հավատքի խտացումը համարվող, խաչի փրկագործական խորհուրդն իրենց մեջ կրող, Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ։

Ադրբեջանը հռչակվել է «կրոնական տարբեր հանրույթների խաղաղ գոյակցման միջավայր ստեղծող երկիր» այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կողմից մշակույթի իրավունքի հատուկ հանձակատարները (Ֆարիդա Շահիդ, Կարիմա Բենուն, Ալեքսանդրա Շիմանսկա) իրենց բազմաթիվ զեկույցներում բազմիցս նշել են, որ մշակութային ժառանգության ոչնչացումը, հոգևոր արժեքների հանդեպ ցանկացած բռնություն շարունակվող պատերազմի ձև է, հենց խաղաղ բնակչության իրավունքների դեմ պատերազմ և այլատյացության ամենաբարձր քարոզ։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը շարունակում է խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատության իրավունքը, իսկ միջազգային տարբեր դերակատարներ դատապարտման փոխարեն միջազգային նմանատիպ պարգևատրումներով անթաքույց խրախուսում են այդ քաղաքականությունը։

Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը՝ որպես վտանգավոր նախադեպ և բացահայտ անհարգալից վերաբերմունք բռնի տեղահանված և իրենց կրոնական, մշակութային ինքնությունից զրկված հայ ժողովրդի հանդեպ։ Մենք պնդում ենք, որ բռնի կերպով իրենց հայրենիքը լքած ժողովուրդն ունի անքակտելի իրավունք՝ դավանելու իր հավատը, պաշտպանելու իր սրբավայրերն ու վերակառուցելու իր հոգևոր կյանքը իրենց սրբավայրերում։

Մենք հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2015 թվականի A/RES/69/312 բանաձևով, հստակ դատապարտում է կրոնական վայրերի, սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործադրվող բռնությունները՝ կոչ անելով անդամ պետություններին՝ երաշխավորել դրանց պաշտպանությունը։ Այս բանաձևը շեշտում է, որ նման արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը հարված է ողջ մարդկության ժառանգությանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը հիշեցնում է ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը, որտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը հայկական եկեղեցիների և ժառանգության հանդեպ համարվեց ռասայական խտրականության ցուցիչ։

Մենք կոչ ենք անում հարգել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) դրույթները, մասնավորապես՝ դրա 18-րդ հոդվածը, որում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, ինչպես նաև իր կրոնական համոզմունքները դավանելու և գործադրելու իրավունք։ Նույն սկզբունքը իրավական պարտադիր ուժով ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (ICCPR, 1966 թ.), որի 18-րդ հոդվածը վերահաստատում է այդ ազատությունները»,- նշված է գրառման մեջ: