«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ․ ՍուրենյանցԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքՔննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծըԱլեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և բացակայելու արգելքովԱմերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԱնհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» օդանավակայանի թողունակությունը. Դավիթ ԽուդաթյանԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա․ ՆԳՆՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացները
Հասարակություն

Մшզերիցդ քшրշ կտшմ, կuպшնեմ, «խшյտառшկ» լուսանկարներ կպատվիրենք, կուղարկենք ամուսնուդ ընկերներին. ինքնասպանության դիմած կնոջ ամուսնու քույրն ու սկեսուրը սպառնացել են NEWSPRESS.am-ի լրագրողին. ՀԱՂՈՐԴՈւՄ

Երեկ՝ մայիսի 5-ին, NEWSPRESS.am-ը հրապարակել էր մի հոդված, որով անդրադարձ էր կատարել ապրիլի 29-ին տեղի ունեցած  43-ամյա ստեփանավանցի կնոջ ինքասպանությանը:

Հրապարակման մեջ, ներկայացրել էինք հարցազրույց՝ ինքնասպանության դիմած Էդիտա Գ.-ի չափահաս դստեր՝ Մոնիկայի և Էդիտայի ընկերուհու՝ Մարինե Շ.-ի հետ:

Վերջիններս, իրենց խոսքում, նշել էին, որ Էդիտան հաճախակի է ենթարկվել կտտանքների իր սկեսուրի՝  Մելանյա Մ.-ի կողմից: Թե՛ աղջիկները, թե՛ ընկերուհին, կասկածներ ունեն, որ Էդիտայի ինքնասպանության հիմնական  պատճառը սկեսուրի վերաբերմունքը և նրա համար անտանելի դարձած կյանքն է եղել:

Մասնավորապես, աղջիկների խոսքով, Մելանյա Մ.-ն Էդիտայի մասին ասել է, թե՝ «ինքնասիրություն ունենա՝ կգնա, կգցվի», «ջուր մի տվեք՝ թող սատկի»... այս և այլ արտահայտություններից բացի, եղել են նաև տհաճ իրավիճակներ և միջադեպեր, որոնց աղջիկները ականատես են եղել:

Աղջիկներն այս մասին ահազանգել են մեր խմբագրություն և խնդրել բարձրաձայնել: Նրանց մեկնաբանությունները և դիտարկումները ներկայացնելուց զատ,  NEWSPRESS.am-ը  պատրաստակամություն է հայտնել նաև լսելու և ներկայացնելու հակառակ կողմի՝ ասել է թե, սկեսուրի մեկնաբանությունը:

Վերջինս նամակագրությամբ կապ է հաստատել մեզ հետ, թողել հեռախոսահամար և խնդրել զանգել իրեն:

Ե՛վ կայքի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, և՛ լրագրողը խոսել են տիկնոջ հետ, լսել նրան (առկա է ձայնագրություն) և պայմանավորվել հանդիպել զրուցել, և հարկ եղած դեպքում հերքել նրա մասով ներկայացված դիտարկումները:

Ի դեպ, հանդիպման մտահղացումը եղել  է Մելանյա Մ.-ինը, քանի որ վերջինս չէր ցանկանում միայն հեռախոսազրույցով ներկայացնել  իր մեկնաբանությունը և ցանկանում էր հանդիպել ու ցույց տալ որոշ հաղորդագրություններ, որոնք տեղի են ունեցել իր և իր թոռների միջև:

Մենք համաձայնվել ենք հանդիպել և ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես նա առաջարկում է:

Դրանից մոտ 4 ժամ անց, մի կին զանգում է NEWSPRESS.am-ի լրագրողին և սկսում սպառնալ: Լրագրողը սկզբում չի հասկանում՝ ով է կինը, ինչ է խոսում և ինչ է ուզում ասած լինել: Հեռախոսի մեջ միայն նրա գոռոցն էր: Լրագրողը հարցնում է՝ ով է զանգահարողը և պահանջում ներկայանալ, սակայն վերջինս միայն գոռում է:

Ի վերջո, երբ կինն սկսում է արտաբերել «բանալի բառեր», այն է՝  «ինքնասպանություն», «սպանության հասցնել», «մեզ խայտառակել», «մորս հերքումը» և այլն, լրագրողը հասկանում է՝ զանգահարողն ինքնասպանության դիմած Էդիտայի ամուսնու քույրն է:

Կինն սկսում է սպառնալ, որ եթե հենց հիմա չհանեն նյութը, լրագրողը կհայտնվի ճաղերի հետևում: Բացի այդ, սպառնում է, որ կմտնի խմբագրություն և, մազերից  քաշելով, ծեծի կենթարկի լրագրողին՝ այդ ամենը նկարահանելով և ցույց տալով, թե ով է ինքը (այս ամենը ձայնագրված է՝ առկա է ձայնագրություն):

Թեև կինը թույլ չի տվել խոսել լրագրողին, սակայն վերջինիս հաջողվել է նրա գոռոցների ընդմիջման ընթացքում ասել, որ կայքը պատրաստ էր լսել իրենց և հերքել, եթե դրա կարիքը լիներ, առկա էր հանդիպման պայմանավորվածություն, հիմա ի՞նչն է փոխվել: Գոռացող կինն ասել է. «դու ո՞վ ես, որ մենք քո հետ հանդիպենք. տիկին դատախազուհի ես, ինչ ես, թե՞ նախարարուհի ես... աղջի՛, էյ, լսո՞ւմ ես, հենց հիմա հանում ես նյութը, թե չէ ճաղերի հետևում կհայտնվես» և հնչեցրել մի շարք անհարիր վիրավորանքներ լրագրողի հասցեին:

Երբ լրագրողը հարցրել է, թե՝ ինչու են այսպես խառնվել, վախենո՞ւմ են ինչ-որ բանից. միգուցե աղջիկները ճիշտ են ասել իրենց մոր նկատմամբ վատ վերաբմունքի մասին և հերքելու ոչինչ չկա՞, կինը գոռացել է, թե՝ ինքնասիրությա՞նս ես կպչում և դարձյալ սպառնացել. «դու եթե մի քիչ խելք ունենաս, կիմանաս, որ սպանությունների մեծ մասն ինքնասիրությանը կպնելու համար է լինում ու սպանողը ներվում է»:

Լրագրողը հիշեցրել է, որ իրենց խոսակցությունը ձայնագրված է և տիկնոջ հնչեցրած սպառնալիքների, վիրավորանքների ու շանտաժների պատճառով, այն կարող է հրապարակվել, ինչին վերջինս  արձագանքել է, թե՝ «գլուխդ քարին կտաս»:

Լրագրողն ասել է, որ չնայած նրան, որ հիմա սպառնալիքներ են հնչեցրել իր հասցեին և շանտաժել են, այնուամենայնիվ, պատրաստ է վերջին անգամ առաջարկել հերքել հրապարակումը, ինչին կինը ոչ միայն չի համաձայնվել, այլև սպառնացել է. «Ճաղերի հետևում կմնաս»:

Լրագրողն ասել է «ցտեսություն» և անջատել հեռախոսը: Կինը շարունակել է զանգել, սակայն նա այլևս չի պատասխանել զանգերին:

Հարկ է նկատել, որ տիկնոջ ամբողջ զրույցի ընթացքում, ժամանակ առ ժամանակ, նրան կողքից ինչ-որ մեկը հուշում էր (հավանաբար, մայրն էր):

Ի դեպ, հեռախոսի մյուս ծայրում գոռացող և անվերջ սպառնացող կինը «շանտաժ» անվանեց լրագրողի այն զգուշացումը, որ իրենց խոսակցության ձայնագրությունը կհրապարակվի:

Ուշագրավ է նաև, որ Մելանյա Մ.-ն NEWSPRESS.am-ի  լրագրողի ամուսնուն գրել է ֆեյսբուքյան անձնական էջով և սպառնացել, որ եթե նա իր կնոջը չստիպի հանել նյութը, ապա կպատվիրի կնոջ «խայտառակ» նկարները և կուղարկի ամուսնու ընկերներին:

Վերոգրյալով NEWSPRESS.am-ը իրավապահ մարիմինների ուշադրությունն է հրավիրում քաղաքացու կողմից լրագրողի հանդեպ հնչեցրած սպառնալիքներին և շանտաժներին, խնդրելով հրապարակումն ընդունել  որպես հաղորդում:

Ստորև ներկայացնում ենք Մելանյա Մ-ի և լրագրողի պայմանավորվածության նամակգրությունը, որից հետո եղել է հեռախոսազանգ: Առկա են նաև հեռախոսազրույցի ձայնագրությունը: