Ըստ Կոնջորյանի՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մաֆիոզներ են, իսկ Փաշինյանը՝ փայլուն կառավարիչ
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն քաղաքական ինքնությունն ունեն, նույն քաղաքական արմատն ունեն, իրենց մեջ սկզբունքորեն չի կարող լինել արժեքային և ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետև մաֆիոզները տարաձայնույուններ կարող են ունենալ ազդեցության գոտիների տարաբաժանման առումով միայն, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Անդրադառնալոն իմպիչմենտի գործընթացին՝ նա ասաց, որ կիսում է տեսակետը, որ Փաշինյանի իմպիչմենտի համար հիմքեր չկան։ «Նա փայլուն կառավարիչ է։ Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլոր երկրներում, բոլոր կառավարիչներն ունենում են և հաջողություններ և դժվարություններ, բայց մենք ինքնահայեցմամբ ենք զբաղվում»,-ասաց Կոնջորյանը։