Խաղաղությունը հնարավոր է. Անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է. Ռուբեն Մխիթարյան
«Եռատոն լինելու է»,- գրում է պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Հզոր համայքն» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշում է.
«Թե ինչ է հայ ազգի համար Մայիսի 8-ը, Եռատոնը, Շուշիի ազատագրումը և Արցախը՝ բառերով հաստատ դժվար է բացատրել...
Կապիտուլյացիան ավարտվելու է այնժամ, երբ գիտակցենք, որ մենք հաղթանակներ կերտողների և հազարամյակների պատմություն ունեցողների շարունակողն ենք:
Խաղաղությունը հնարավոր է: Անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է:
Եռատոն լինելու է: Փառք անմահ հերոսներին»։