Ուրեմն ես եմ մարիոնետը, ռուսական շպիոնը. Ալեն Սիմոնյան
«Հա, փող Ռուսաստանից էլ պետք է բերենք, Ֆրանսիայից էլ, ԱՄՆ-ից էլ, բայց Կոնյակի գործարանը, Արմենթելը, գազի տրուբան չպիտի տանենք տանք ուրիշին և ասենք ՝ դե էդ քեզ նվեր 250 մլն դոլար պարտքի դիմաց»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՔՊ-ն Հայաստանը ավելի է կախման մեջ դեցել ՌԴ-ից, քան իրենց հռչակած «ռուսամետ» Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ ԱԺ խոսնակը անդրադարձավ նաև ՌԴ պաշտոնական շրջանակներից իր հայտարարությունների վերաբերյալ կոշտ արձագանքներին։
«Այսինքը, իրենց, որ ասում ենք՝ մեզ քցեցիք, մենակ թողեցիք թշնամու հետ, էդ իրենց դուրները չի գալիս, որ ասում եմ՝ հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ՝ իրենց դուրները չի գալիս»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը և կրկին կրկնեց, որ ռուսական հեռուստաալիքներվ քննադատում են Նիկոլ Փաշինյանին և իրեն, ինչի իրավունքը չունեն, այն հայ ընտրողի իրավունքն է։
Նա հայտարարեց, որ չի կարող լուռ մնալ Ռուսաստանի նման գործողությունների վերաբերյալ, և իր համար այդ ամենը միևնույնը չէ։
«Եթե իմ համար մեկ լինի, ուրեմն ես եմ մարիոնետը, ռուսական շպիոնը, ուրեմը ես պետք է գնամ իրենց դուդուկի տակ պարեմ, ես էդ բանը չեմ անելու և սա եմ տանելու տամ հայ ժողովրդին 2026թ. ընտրություններից առաջ, ես սրա մասին եմ գնալու խոսեմ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։