ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS-ի միջոցովԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցումՀոկտեմբերի 1-ին որոշ հասցեներում լույս չի լինիԿառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվիՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառով
Հասարակություն

Ինչում է մեղադրվում գյումրեցի լրագրողը, որին ձերբակալել են

Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.


«ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գևորգյանը 17.11.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել, որն արձանագրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը: Քննիչն հաղորդմանն ընթացք է տվել` նախաձեռնելով քրեական վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Միքայել Ավետիսյանն այդ հաղորդմանը տվել է 18-0408-23 սերիական համարը (հետագայում՝ թիվ 18-0408-23 քրեական վարույթը,օրենքի կոպիտ խախտումով, միացվել է թիվ 18-0338-23 քրեական վարույթին. քրեական վարույթը այժմ քննվում է այլ քննչական բաժնում) և նշել է հանցանքի կատարման ամսաթիվը` 01.05.2023թ՝ ժամը 13:00:

Այս ամսաթիվը ուշագրավ է այնքանով, որ չի համընկնում դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման մեջ նշված ամսաթվին: Պատկերացնելու համար, թե ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանը ինչ կարգի և որակի գործ է տվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը, մեջբերում եմ Հաղորդման տեքստից. «Լիլիթ Աղեկյանին ճանաչում եմ աշխատանքային բերումով, նրա հետ անձնական կամ այլ հարաբերություններ չունեմ, ցանկանում եմ նշել, որ վերջինս 2023թ. մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում թվով 22 դիմումներ է ներկայացրել թիվ 32 հիմնական դպրոցի տնօրենի անօրինական գործունեության հետ կապված: Բաժնում ծառայողների կողմից իրականացված ՕՀՄ-ի և ստուգողական գործողությունների արդյունքում, որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ: Դիմումների ընթացքի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Աղեկյանին և սահմանված կարգով այն չի բողոքարկել, այլ իր անհամաձայնություններն է հայտնել «FACEBOOK» սոցիալական ցանցի՝ «Llilit Aghekyan» կայքերում տեղադրված (ուղիղ եթերներում) և գրավոր հրապարակումներում:

Որպես ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի, իմ հասցեին վիրավորական, արատավորող և իմ իրավունքներին վնաս պատճառող տեղեկություններ է հրապարակել, ինչի արդյունքում վնաս է պատճառվել իմ պատվին և բարի համբավին, ինչը խոչընդոտում է իմ գործունեությանը և այս ամբողջը վկայում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի ենթադրյալ առկայության մասին: Ուստի, խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ և Լ.Աղեկյանին ենթարկել քրեական պատասխանատվության»։

Այս հաղորդման մասին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը տեղեկացել է 27.06.2024 թվականին, երբ առաջին անգամ ծանուցվել է, որ հրավիրվում է որպես մեղադրյալ` հարցաքննության: Նրան հարցաքննության հրավիրող քննիչը, որն, ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Արման Մինասյանն է, այնքան է շտապել, որ կազմել է թերի` օրենքի պահանջների խախտումով, ծանուցագիր: Դեռ ավելին, թերի, օրենքի խախտումով կազմված ծանուցագիրն ոստիկանները Լիլիթ Աղեկյանին են փոխանցել՝ գնալով նրա բնակարան՝ տեղեկացնելով, որ նույն օրը՝ 27.06.2024 թվականին՝ ժամը 17:00-ին, պարտավոր է ներկայանալ հարցաքննության: Ենթադրվում է, որ այդ կերպ ցանկացել են ահաբեկել Աղեկյանին և նրա մայրիկին: Լիլիթ Աղեկյանը հեռախոսակապ է հաստատել քննիչի հետ` հայտնելով, որ իրեն անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նա կարողանա գալ պահանջված վայր իր փաստաբանի հետ: Սակայն քննիչը նրան հայտնել է, որ այդ դեպքում նրան բերման կենթարկեն ոստիկանները: Այս ծանուցագրի հիման վրա ես՝ որպես նրա պաշտպան, ընդմիջելով իմ գործերը գնացել եմ Գյումրի քաղաքում տեղակայված  ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային Շիրակի մարզի քննչական բաժին՝ մասնակցելու Լիլիթ Աղեկյանի հարցաքննությանը»:

Հիշեցնենք, որ այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասանության դատարանում ընթանում է Աղեկյանին կալանավորելու դռնփակ նիստը։