Վիրավորական է ինձ «հայրենիք հանձնող» համարելը. ՔՊ-ականը՝ Փաշինյանի «համբալ» արտահայտության մասին
Մենք այնպիսի գործողություններ չենք անում, որպեսզի հետո պատասխան տանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Սա չի նշանակում, որ չկան վատ դրսևորումներ։ Ցանկացած հասարակության մեջ ցանկացած երկրում այն չէ, որ չկա ոչ մի կոռուպցիոն դրսևորում, չկա մարդասպանություն, գողություն։ Հարցն այն է, թե այդ արատավոր դրսևորումների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի իշխանությունը, արդյոք, օրինակ, թալանը համակարգային է, թե ոչ։ Եթե լիներ համակարգային, ապա դուք այսօր, օրինակ, ԱՆԻՖ-ի հետ կապված հարցեր չէիք կարող ուղղել և միգուցե չկարողանայիք իմանալ, որովհետև այդ մասին առաջին հանձնարարականները հենց վարչապետի կողմից են եղել»,-ասաց քպականը:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև ՔՊ-ական պատգամավորի կարիծքը այն փաստի վերաբերյալ,որ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին անվանում է «համբալ». «Ես չեմ կարող մեկնաբանել ամեն ինչ։ Ես շատ բաներ եմ լսում, ինձ համար ընդունելի չէ, երբ որ պատգամավորներին ասում են՝ հայրենիք հանձնող։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է։ Այդ հարցերն ուղղեք վարչապետին, վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը»։